Լրահոս
Օրվա լրահոսը

Կոթիի սահմանագոտում վիրավորված զինծառայողի վիճակը բավարար է

Ապրիլ 05,2016 19:33

Ապրիլի լույս 5-ի գիշերը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի  Կոթի գյուղի  սահմանագոտում  վիրավորվել է պայմանագրային զինծառայող, 1983թ. ծնված Զորի Աշրաֆյանը: Նա տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն  Արթուր Գաբրիելյանից տեղեկացանք, որ վիրավորի վիճակը բավարար է:

Մեր տեղեկություններով՝  Զ. Աշրաֆյանը  Վանաձորի բնակիչ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930