Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սարգսյանի եւ Ալիևի հետ

Ապրիլ 05,2016 20:15

kremlin.ru-ի փոխանցմամբ ռուսական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Քննարկումը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի  հակամարտության  գոտում տիրող վերջին զարգացումներին: Խորը մտահոգություն հայտնելով լայնածավալ ռազմական բախումների  վերաբերյալ, որոնք հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի,  Պուտինը կողմերին կոչ է արել անհապաղ ապահովել  ռազմական գործողությունների դադարեցումը եւ հետեւել հրադադարի ռեժիմին: Նշվել է նաեւ, որ Ռուսաստանը  իրականացրել է եւ կշարունակի իրականացնել իր միջնորդական առաքելությունը՝ ուղղված  իրավիճակի կարգավորմանը:

Ընդգծվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցային գործընթացի կարեւորությունը՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցում: Նշվել է տարբեր ձեւաչափերով շփումների վերաբերյալ պայմանավորվածության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930