Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստան մեկնող գնացքի տակ ընկած 71-ամյա գյումրեցին նախկին երկաթուղային է

Ապրիլ 16,2016 15:25

Ինչպես տեղեկացրել ենք , այսօր  ժամը 01.54-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 01.49-ին երկաթգծի 2718 կմ-ի ՊԻ կետ 10-ի մոտակայքում (Գյումրի-Մայիսյան հատված) Վրաստանի Հանրապետություն ուղևորվող բեռնատար գնացքը վրաերթի է ենթարկել քաղաքացու: Պարզվել է վրաերթի ենթարկված քաղաքացու ինքնությունը. նա  1945 թվականին ծնված Գյումրու բնակիչ Սերյոժա Հովհաննիսյանն է, որը տեղում մահացել է: Վերջինս, նախկին երկաթուղային է, բնակվել է մենակ, երեխաները ՌԴ-ում են:

Մեքենավարը պատմել է, որ բազմաթիվ ազդանշաններ է տվել, սակայն գծերի վրա գտնվող տղամարդը չի արձագանքել:

Շիրակի մարզի դատախազությունից ճշտեցինք, որ  հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի  241 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930