Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական քաղաքական խորհրդատվություններ ՀՀ ԱԳՆ-ում

Ապրիլ 18,2016 19:33

Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության և ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության միջև` լատինամերիկյան երկրների հետ համագործակցության հարցերով:

Կողմերը բարձր գնահատեցին լատինամերիկյան թեմատիկայով հայ-ռուսական խորհրդատվություններ անցկացնելու երկու երկրների միջև ձևավորված դրական փորձը: Միմյանց ներկայացվեցին լատինամերիկյան տարածաշրջանի երկրների հետ կողմերի փոխգործակցությունը և առկա խնդիրները, նախանշվեցին հետագա քայլերը այս ոլորտում առաջիկա համագործակցության համար: Կարևորվեց նաև ԵԱՏՄ շրջանակներում լատինամերիկյան երկրների հետ համագործակցության հաստատումը և դրան ուղղված համատեղ քայլերը:

Խորհրդատվությունների ավարտին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ընդունեց ՌԴ ԱԳ նախարարության Լատինական Ամերիկայի վարչության պետ Ալեքսանդր Շչետինինին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930