Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին եւ Էկվադորի նախագահին

Ապրիլ 18,2016 20:22

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ երկրի հարավում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը խլել է տասնյակ մարդկային կյանքեր և պատճառել վիթխարի նյութական կորուստներ։ Հանրապետության Նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Էկվադորի Հանրապետության Նախագահ Ռաֆայել Վիսենտե Կոռեա Դելգադոյին՝ Էկվադորի ափամերձ տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդկային կորուստների և մեծածավալ ավերածությունների կապակցությամբ: Հանրապետության Նախագահը զոհվածների հարազատներին մաղթել է տոկունություն և արիություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930