Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետ Գաբրիելյան, Հայաստանը մոդել է՝ ԵՄ և տնտեսական միություններին անդամակցող այլ երկրների միջև երկխոսության տեսանկյունից

Ապրիլ 19,2016 15:59

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին:

Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կատարած աշխատանքային այցի շրջանակներում    ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին:

Իր ելույթում Վաչե Գաբրիելյանը մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը, ունենալով ԵՄ հետ փոխգործակցության հարուստ փորձ, կարող է յուրօրինակ կամուրջ հանդիսանալ ԵՄ– ԵԱՏՄ փոխհարաբերություններում:

Փոխվարչապետ Գաբրիելյանն ընդգծել է, որ Հայաստանը կարելի է դիտարկել որպես մոդել՝ Եվրամիության և տարածաշրջանային տնտեսական միություններին անդամակցող այլ երկրների միջև երկխոսության տեսանկյունից:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930