Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը 1992 թվականի ապրիլյան ռազմավարությունն էր մշակել

Ապրիլ 20,2016 13:00

1992 թվականի ապրիլին եւս ադրբեջանական կողմը առավել ցայտուն արտահայտեց Ադրբեջանի որդեգրած «բնաջնջողական պատերազմի» քաղաքականության տարրերը: Ուժեր ու միջոցներ կենտրոնացնելով Արցախի սահմանագծի ողջ երկայնքով` առանձին տեղամասերում հակառակորդն այն ժամանակ էլ փորձեց բացահայտել ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈՒ) պաշտպանության համեմատաբար թույլ օղակները, մշտական հրետակոծությունների միջոցով ավերել խաղաղ բնակավայրերը եւ հոգեբանորեն ընկճել բնակչությանը: Այդ ժամանակ, բոլոր ռազմական գործողություններին ներգրավված էին նաեւ ԽՍՀՄ 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի սպաները, իսկ Շուշիի ռազմական գործողությանն անմիջապես նախորդել է 1992-ի ապրիլի 29-ին Ստեփանակերտի մատույցներում տեղի ունեցած մարտը: Արցախի ԻՊՈՒ-ի ակտիվ գործողություններին սպասող հակառակորդը հոգեբանական լարված իրավիճակում կորցրել է հավասարակշռությունը եւ նախահարձակ եղել: Կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը եւ կենդանի ուժի մեծ կորուստներ պատճառելով՝ հայ մարտիկները հաջողությամբ հետ են մղել բոլոր գրոհները: Դա Շուշիից ու Ջանհասանից հակառակորդի ձեռնարկած ցամաքային վերջին հարձակումն էր:

Arcax8+2

Այդպիսով, ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը նոր թափ ու ծավալներ էր ընդունել: Ադրբեջանական կողմն առաջինն էր կիրառել մարտական ծանր տեխնիկա, այդ թվում՝ Տ-72 տանկեր, «Գրադ» հրթիռահրետանային համազարկային կայանքներ: Արցախի ինքնապաշտպանական ուժերը թվապես ու սպառազինությամբ գերակշռող հակառակորդին արժանի հակահարված են հասցրել՝ ոչ միայն պաշտպանելով հանրապետության սահմանները, այլեւ վնասազերծելով Ադրբեջանի ռազմական հենակետերը: Գարնանային պատերազմաշրջանի կեսերին Արցախում հակառակորդի գլխավոր զինադաշտը շարունակել է մնալ Շուշին, որի հետ ռազմավարական գիծ էին կազմում Քյոսալար, Ջանհասան, Կարագյավ գյուղերը:

Ստեղծված իրավիճակը հայկական կողմին ստիպեց վերջնականապես մաքրել Արցախը ադրբեջանցիներից, դրա համար առկա տնտեսական ու ռազմական բոլոր նախադրյալները, Շուշիի ազատագրումը դարձավ պարտադրված անհրաժեշտություն: Շուշիի ազատագրման գործողության նախապատրաստումը կատարվել է մի քանի փուլով` դիվանագիտական, լրատվաքարոզչական եւ ռազմական:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930