Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի է ունեցել Արցախին նվիրված կոնֆերանս

Ապրիլ 27,2016 18:25

Ապրիլի 25-ին Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը վարել է Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղիունեցած «Լեռնային Ղարաբաղի անկախության 25 տարիները։ Դիտարկումներ և հեռանկարներ» խորագրով կոնֆերանսը։

ԼՂՀ ներկայացուցիչն իր ելույթում խոսել է Արցախի դեմ ապրիլին Ադրբեջանի լայնածավալ հարձակումների հետևանքով ստեղծված իրավիճակի մասին և ներկայացրել ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Միջոցառման ավարտին Արցախի ներկայացուցիչը պատասխանել է լրագրողների հարցերին:

Մարտիգի Ֆրանս-հայկական միության կողմից կազմակերպված միջոցառմանը, որը կայացել է  Մարտիգի քաղաքապետարանի կոնֆերանսների դահլիճում, ներկա են եղելքաղաքային իշխանությունները, լրագրողներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930