Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ԱԱԾ-ում թող մի քիչ պարապմունքներ անեն, ավելի ամրապնդվեն ու չվախենան». տանկով ԱԱԾ շենքին հարվածած ակտիվիստ

Ապրիլ 28,2016 21:54

«Մի՛ վախեցեք, վախենալու չենք»,- ԱԱԾ-ին է դիմում  «Հակահարված» արտ-խմբի անդամ Արտակ Գեւորգյանը:

Հիշեցնենք, որ Արտակ Գեւորգյանը 2015թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 01.30-ի սահմաններում ստվարաթղթե տանկով հարվածել է ԱԱԾ շենքին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով:

Հասարակական կարգը խախտելու մեղադրանքով գործն ուղարկվել է դատարան:

«Պետք չէ վախենալ, վախի մթնոլորտ էլ պետք չէ: Թող իրենց տեսախցիկներով իրենց գործին նայեն, չվախենան, մի քիչ պարապմունքներ անեն, ավելի ամրապնդվեն: Մեր ԱԱԾ-ն թույլ է, չէի կարծում, որ այդքան թույլ կարող են լինել»,- ասաց Արտակ Գեւորգյանը:

Ըստ նրա, այս գործը երկար ժամանակ ձգձգվում էր անհասկանալի պատճառներով. «Այս ամեն ինչն արդեն պետք է ավարտված լիներ: Երեւի ժամանակ էին ձգում, որ հասկանային՝ ինչ կարող են անել, ինչ՝ չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930