Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «Շատ կարեւոր է, որ մարդիկ ոչ միայն պաշտոնանկ արվեն, այլեւ օրենքի ողջ խստությամբ պատասխան տան». «Ժողովուրդ»

Մայիս 04,2016 12:23

«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ:

– Պարոն Ռուստամյան, իսկ ինչո՞վ եք պայմանավորում ապրիլի 26-ին Սերժ Սարգսյանի կողմից ՊՆ երեք գեներալների պաշտոնանկությունները։

– Ուղղությունները, որ մատնանշվում են այդ պաշտոնանկությունների մեջ, ճիշտ են ընտրված։ Դրանք հենց այն հարցերն են, որոնք մեր մարտունակությանը ուղղակի առնչվում են. մատակարարումը, կապը, հետախուզությունը։ Սրանք նաեւ այն թերություններն ու բացթողումներն էին, որոնք այս պատերազմական փուլում հստակ երեւացին, եւ մենք պետք է շատ արագ ռեժիմով հրատապ միջոցներ կիրառելով՝ այդ բոլոր խնդիրները շտկենք։

Շատ կարեւոր է, որ մարդիկ ոչ միայն պաշտոնանկ արվեն, այլեւ օրենքի ողջ խստությամբ պատասխան տան իրենց արածների համար։ Մեզ համար կարեւոր է, թե ովքեր են փոխարինելու այդ մարդկանց, որ վստահ լինենք՝ իրենք շատ լավ պատկերացնում են՝ ինչ բացթողումներ են եղել, ինչպես են պատրաստվում դրանք շտկել, եւ դա պետք է կատարվի շատ սեղմ ժամկետներում։

Ես վստահ եմ, որ հարցերը ճիշտ են նախանշված, մնում է, որ այդ ուղղությամբ համապատասխան կադրեր լինեն, որ այդ ամենն իրականացնեն։

Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031