Լրահոս
Օրվա լրահոսը

Հալեպահայ փոքրիկներն իրենց խնայողությունները ուղարկում են Արցախ

Մայիս 04,2016 13:23

Հակառակ Սիրիայում տիրող ծանր իրավիճակի, Հալեպի Ազգային Սահակյան և Զավարյան վարժարանների աշակերտները փորձում են իրենց զորակցությունը հայտնել Արցախին ու իրենց փոքրիկ, բայց անչափ խորհրդանշական ներդրումն ունենալ:

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Բերիո Հայոց թեմի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը «Հայերն այսօրին» հայտնում է, որ վարժարանների աշակերտները իրենց առօրյա ծախսը խնայելով՝ «փոքրիկ» խնայողությունները որոշել են հատկացնել արցախյան գոյապայքարի մասնակիցներին, Արցախի իրենց հայրենակիցներին:

«Սա գոյատևելու հաստատակամության լավագույն արտահայտությունն է: Այսօր հալեպահայ մանուկն ու պատանին իր ապրած դժվարությունների, ռմբակոծությունների ու անապահով իրավիճակի ծանրությունը սեփական մաշկի վրա զգալով, ուրիշներից շատ ավելի լավ է հասկանում, թե ինչ է նշանակում պատերազմ, ինչ է նշանակում վտանգված լինել»,- նշեց Ժիրայր Ռեիսյանը:

Հավելենք, որ հալեպահայ փոքրիկներն իրենց նվիրատվությունը կատարել են մայիսի 3-ի առավոտյան՝ տարեվերջյան քննությունից առաջ, երբ քաղաքը հրթիռակոծության և պայթյունների տարափի տակ էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031