Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազություն. Ջնդի Ամարյանի վերաբերյալ դիմումը կուսումնասիրվի, ընթացք կտրվի

Մայիս 05,2016 17:20

Այսօր Aravot.am-ը ՀՀ գլխավոր դատախազությանը փոխանցելով ազգությամբ եզդի Ջնդի Ամարյանի ազգակիցների մտահոգությունները, որոնք արտահայտեցին ՀՀ նախագահի, կառավարության եւ Գլխավոր դատախազության առաջ բողոքի ցույցի տեսքով, հետաքրքրվել էր, թե ինչ արձագանքի կարժանանա եզդի քաղաքացիների դժգոհությունը:

Դատախազության հանրային կապերի բաժնից ասացին, որ ցույցի մասնակիցների դիմումը ստացել են, կուսումնասիրեն եւ ընթացք կտան:
Իսկ թե ինչո՞ւ է Ջնդի Ամարյանի գործի ընթացքում 5 քննիչ փոխվել, մեր հարցին դատախազությունից կպատասխանեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում «Արեւելյան» ռեստորանի սեփականատեր Ջնդի Ամարյանի ազգակիցները պնդում էին, որ նա անօրինական է կալանավորված եւ որ իրենք ունեն հակառակն ապացուցող փաստեր:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031