Լրահոս
Օրվա լրահոսը

Այցելություն զոհվածների ընտանիքներին

Մայիս 10,2016 18:15

ՌԴ Ալթայի երկրամասի հայ համայնքի նախագահ Լեւոն Մարտիրոսյանը ծնունդով Շղարշիկից է: Երկար տարիներ է, նա բնակվում է Գոռնի Ալթայ քաղաքում եւ ղեկավարում է տեղի հայ համայնքի գործունեությունը:

Այս օրերին Լ. Մարտիրոսյանը այցելել է Հայաստան` իր հետ բերելով տեղի հայ համայնքի կողմից հավաքագրված ֆինանսական աջակցությունը` նախատեսված ապրիլյան պատերազմում զոհված մարտիկների ընտանիքներին, ինչպես նաեւ Արցախի պաշտպանության նպատակին:

Մայիսի 10-ին բարերարը այցելեց Արագածոտնի մարզի զոհվածների` արտաշավանցի Քյարամ Սլոյանի, վարդաբլուրցի Միշա Աղաջանյանի,կարմրաշենցի Ռաֆիկ Հակոբյանի ընտանիքներին: Նա Ալթայի երկրամասի հայ համայնքի անունից խորին ցավակցություն հայտնեց զոհվածների հարազատներին, նշելով, որ նրանց որդիներով համայն հայությունն է հպարտանում, եւ նահատակ զինվորները անմահացել են իրենց անձնուրաց ու հայրենասիրական սխրանքներով: Զորակցության հետ մեկտեղ, ընտանիքներին փոխանցվեց դրամական աջակցություն:

Լեւոն Մարտիրոսյանին ընդունեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Նա բարերաին շնորհակալություն հայտնեց ուշադրության համար եւ առաջիկայում համագործակցության պայմանավորվածություն ձեռք բերվեց:

Արագածոտնի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031