Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Շնորհակալ ենք այն մեծ ավանդի համար, որ այսօր էլ շարունակում եք ներդնել հայկական սպորտի զարգացման գործում»

Մայիս 12,2016 18:38

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի վաստակավոր մարզիչ սպորտսմենների հետ, ովքեր  այս տարի նշում են իրենց ծննդյան 70-ամյա հոբելյանը: Ողջունելով հյուրերին`քաղաքապետը նախ շնորհավորել է նրանց ծննդյան առթիվ ու մաղթել քաջառողջություն և բարեկեցություն: Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել վաստակաշատ մարզիչներին՝ հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման ու նվիրումի համար:

«Համոզված եմ, որ ձեր օրինակով մայրաքաղաքում էլ ավելի կշատանա առողջ ապրելակերպով ապրող, սպորտով զբաղվող մեր համաքաղաքացիների թիվը, ովքեր կշարունակեն տարբեր հարթակներում բարձր պահել Հայաստանի պատիվը: Այդ հարցում, անշուշտ, շատ կարևոր ու գնահատելի է նաև ձեր անձնական ներդրումը, հատկապես հաշվի առնելով, որ տարիներ շարունակ Համահայկական խաղերի շրջանակում Երևանի թիմը մշտապես գերազանց արդյունք է գրանցում: Շնորհակալ ենք այն մեծ ավանդի համար, որ ներդրել և այսօր էլ շարունակում եք ներդնել հայկական սպորտի զարգացման գործում, այդ թվում նաև մշտապես բարձր պահելով մայրաքաղաք Երևանի պատիվը»,- նշել է քաղաքապետը:

Հանդիպման շրջանակում ծննդյան 70-ամյակի առթիվ, հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումերի համար «Արարատ 73» ֆուտբոլային թիմի անդամ, հանրաճանաչ ֆուտբոլիստ Նորայր Մեսրոպյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

ՀՀ վաստակավոր մարզիչներ Խաչիկ Ասմարյանը, Ռոբերտ Զաքարյանը, Նիկոլայ Նիկողոսյանը, Ավետիք Խաչատրյանն ու Զաուրի Սարգսյանն էլ հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած ծառայությունների համար, ծննդյան  70-ամյակի առթիվ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` վաստակաշատ մարզիչները վստահեցրել են, որ կշարունակեն իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել մատաղ սերնդին, ովքեր հայկական սպորտի լավագույն ավանդույթների շարունակողն են:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031