Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի շուրջ հանդիպումները անցնում էին դրական մթնոլորտում (Տեսանյութ). VOA

Մայիս 17,2016 08:24

ԱՄՆ պետքարտուղար Քերրիի հետ Վիեննայում գտնվող «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Փամելա Դոքինզի հաղորդմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ հանդիպումները անցնում էին դրական մթնոլորտում: Ընդլայնված կազմով հանդիպմանը նախորդել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ պետքարտուղար Քերրիի դեմ առ դեմ հանդիպումները, որոնք թեեւ հակիրճ էին, յուրաքանչյուրը շուրջ 20 րոպե, սակայն՝ բավականին հագեցած: Թղթակցի խոսքով, հանդիպումների ընթացքում Միացյալ Նահանգները փորձում էր կողմերին դեպի խաղաղություն ուղղորդել.

«Միացյալ Նահանգները ցանկանում է, որ երկու երկրները վերահաստատեն իրենց հավատարմությունը 1994 թվականի հրադադարի համաձայնագրին եւ բանակցային գործընթացին, որի նպատակն է՝ համապարփակ կարգավորումը»:

Ավելի վաղ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության համալսարանի վերլուծաբան, գնդապետ Ռիչարդ Օթզենը նշել էր, որ Վաշինգտոնում անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումներով.

«Մենք տեսնում ենք, որ փորձ է արվում ռազմականացնել խնդիրը, այլ ոչ թե փորձել այն դիվանագիտության միջոցով լուծել: Դա իր հերթին նեղացնում է կողմերի ազատությունը եւ ճկունությունը, թողնելով առաջնորդներին մանեւրելու շատ նեղ հնարավորություններ»:

Վերլուծաբանի խոսքով, ԱՄՆ-ին անհանգստացնում է նաեւ Ռուսաստանի կողմից հակամարտության կողմերի շարունակական զինումը, մինչդեռ Վաշինգտոնում համոզված են, որ հարցը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով:

Պետքարտուղարի աշխատակազմի հետ Վիեննա մեկնած «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Փամելա Դոքինզի խոսքով, հանդիպմանը մասնակցելու պետքարտուղարի կարեւոր նպատակներից մեկը խաղաղ բանակցությունները խթանելն է.

«ԱՄՆ-ի պաշտոնյան մեզ հետ զրույցում ընդգծել է նաեւ, որ Միացյալ Նահանգները ցանկանում է, որ երկու նախագահները համաձայնեն քայլեր ձեռնարկել, որոնք կբերեն շփման գծում լարվածության նվազեցմանը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031