Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Ամերիկան մտածի, մենք մտածելու բան չունենք». Համլետ Հարությունյանը՝ Ադրբեջանի պահվածքի մասին

Մայիս 19,2016 17:13

«Բանակցային գործընթացում մեր նախագահի հավասարակշիռ խոսքը, նրա խոսքերի օբյեկտիվությունը, խոսքը պահելու նրա ոչ միայն նախագահական, այլ տղամարդկային ընդունակությունը, իհարկե տարբերություն կա Ադրբեջանի հետ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Վիեննայում Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին ասաց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Համլետ Հարությունյանը:

Ըստ նրա, անգամ դիտորդների համար երկու նախագահների Վիեննայում պահվածքը շատ ակնհայտ էր. «Հո ըտեղ էլ չեն կարա բան ասեն: Բա մարդիկ են, չէ՞, նայում են պահելաձեւը: Հլը նայեք ՀՀ նախագահի ամբողջ կեցվածքին եւ նայեք Ադրբեջանի նախագահի կեցվածքին, չե՞ք տեսել, ո՞նց, տարբերությունը չե՞ք զգացել: Նա ոնց որ աղոթած էշ լիներ, սենց նստել էր՝ յանի ես ստեղ չեմ: Իսկ մեր նախագահը շատ կոնկրետ, շատ հասկանալի լեզվով բացատրում էր իրականությունը: Ես սկի չգիտեմ էլ Ալիեւն ինչ է խոսել էնտեղ, կարծեմ համարյա չի էլ խոսել, գլխով հա սենց է արել, որ համաձայն եմ»:

Ադրբեջանի նախագահական նստավայրի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ներքին հարցերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը Վիեննայի հանդիպումից հետո ասել էր, որ Կասպրշիկի լիազորություններում էական փոփոխություններ լինել չեն կարող եւ դրա հետ կապված իրենք չեն ստանձնել որեւէ պարտավորվածություն»։

Այս առնչությամբ մեր հարցին, որ Ադրբեջանը պայմանավորվածությունները եթե հիմա չի հարգում, ի՞նչ կարող ենք ակնկալել՝ Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Այստեղ թող Ամերիկան մտածի: Մենք մտածելու բան չունենք: Եթե Ադրբեջանը կարողանում է ԱՄՆ-ին էդ մակարդակի արհամարհի, թող արհամարհի: Էդ ինչի՞ պիտի միշտ հայերը դրա պատասխանը տան, թող Ամերիկան տա: Որովհետեւ ԱՄՆ-ի կողմից է էդ առաջարկությունը, իրենք են էդ սարքերը տալիս, թող իրանք մտածեն, մենք մտածելու բան չունենք»:

Մեր դիտարկմանը, որ այսպես բանակցությունների սեղանի շուրջ մի բան կասեն ու կանեն այլ բան՝ Համլետ Հարությունյանն արձագանքեց. «Դրա վերջը կգա, ես ձեզ հավատացնում եմ: Ի վերջո կգա մի ժամանակ, երբ Ալիեւի այդ անհավասարակշիռ պահվածքը միջազգային արենայում կմեկուսացնի Ադրբեջանը: Նրանց նավթադոլարների վերջն էլ կգա»:

Մեր դիտարկմանը, որ մեր ռեսուրսներն էլ հավերժ չեն, տեսնում ենք ինչ է կատարվում սահմանի վրա՝ Համլետ Հարությունյանը պատասխանեց. «Դա մեր ճակատագիրն է: Իսրայելը 47 թվից մինչեւ հիմա էդ նույն վիճակում է, բայց պետություն է ստեղծում, մշակույթ, երկիր են զարգացնում: Հիմի մեր աշխարհագրական ճակատագիրն է, ես ի՞նչ անեմ, որ Աստված մեզ այդպիսի հարեւաններ է տվել: Կուզեինք Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան լիներ մեր հարեւանը»:

 
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Աստված մի դուռ փակում է, իսկ մյուս դուռը՝ բացում: Դրա համար պետք է խելացի լինել և ճիշտ դաստիարակել աճող սերունդին: Դա Դուք չեք իրականացնում Ձեր ամենօրյա գործունեության ժամանակ: ՀՀ ԱԺ ինչով եք զբաղված, որ երկրում օրենքները չեն գործում, համատարած ստախոսության ու խաբելու միջավայր է ստեղծված: Ձեր նմանները չեն նպաստում մեր ազգի հնարավորությունների օգտագործմանը: Ժամանակը կգա և արդեն Ձեր նմանները պետք է պատասխան տան այս իրավիճակի համար:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031