Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն. Թուրքիան ու Իսրայելը միմյանց կարիքն ունեն. Sputnik

Մայիս 25,2016 11:47

2016թ. մայիսի 23-24-ին Ստամբուլում տեղի ունեցած ՄԱԿ-ի Մարդասիրական գագաթնաժողովին Իսրայելը ներկայացրած այդ երկրի արտաքին գերատեսչության գլխավոր տնօրեն Դորե Գոլդը խոսել է թուրք-իսրայելական հարաբերություններից։ Այդ մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության թուրքական տարբերակը։

Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին բանակցություններին՝ Գոլդն ասել է, որ ինքը լիահույս է այդ գործընթացից, բայց խուսափել է ներկայացնել որոշ մանրամասներ. «Չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն անել այս թեմայով, որը կազդի երկու կողմերի (նկատի ունի թուրք-իսրայելական կողմերին,-խմբ.) պատվիրակությունների վրա»։

Իսրայելի արտաքին գործերի բարձրաստիճան պաշտոնյան դրական է գնահատել նաև Ստամբուլում տեղի ունեցած գագաթնաժողովը՝ նշելով, որ Թուրքիան և Իսրայելը բավական նմանություններ ունեն և ունեն միմյանց կարիքը. «Աշխարհի ամենադժբախտ տարածաշրջանում մենք հարևաններ ենք՝ Սիրիան և Իրաքը… «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և տարածաշրջանի երկրներից եկող տարբեր սպառնալիքների տակ ենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031