Լրահոս
Օրվա լրահոսը

Կլուծվեն մարզերի առաջնահերթ նշանակություն ունեցող հիմնախնդիրները

Մայիս 26,2016 16:55

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով գումար կհատկացվի Լոռու և Տավուշի մարզերի առաջնահերթ մի շարք խնդիրների լուծման նպատակով: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշել է, որ այդ խնդիրները ՀՀ վարչապետին են ներկայացվել վերոնշյալ մարզեր մայիսի 4-ին նրա կատարած աշխատանքային այցի շրջանակում: Այսպիսով՝ կվերանորոգվեն Լոռու մարզի Թումանյան համայնքի Թումանյան քաղաքի մանկապարտեզի շենքը, քաղաքի 3-րդ փողոց Նոր Միկրոշրջան N 4 բազմաբնակարան շենքի տանիքը: Նախարարի խոսքով՝ վարչապետի հանձնարարությամբ ևս մի կարևոր հարց լուծում կստանա. գումար կհատկացվի Տավուշի մարզի Զորական համայնքի դպրոցի վթարային շենքի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար, որպեսզի հաջորդ բյուջետային տարում համայնքն ունենա դպրոցի նոր շենք: Կկառուցվի Տավուշի Ջուջևան համայնքի ջրագիծը, որով ամբողջությամբ կլուծվի թաղամասի խմելու ջրի խնդիրը:

Կասֆալտապատվեն նաև մարզի Ոսկևան համայնքի ճանապարհները: Նախարարը նշել է, որ վարչապետի այցելության ժամանակ բարձրացվել է Զորական համայնքի զոհված զինվորի ընտանիքին բնակարանով ապահովելու խնդիրը: Դավիթ Լոքյանը տեղեկացրել է, որ տան շինարարությունն արդեն սկսվել է և այն կավարտվի առաջիկա ամսում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ շինարարությունը բյուջեի գումարներով չի իրականացվում. «Գործարարներ են օգնել, և այդ տունը կառուցելու ենք միասին»:

Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում կառուցվող ջրագծի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար: Հիմնավորման համաձայն՝ համայնքի խմելու ջրի ջրամատակարարման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում. ջրամատակարարումն իրականացվում է խմելու ջրի որակի պահանջներին չբավարարող ջրով և անկանոն:

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառվել է սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում: Նախարարի խոսքով՝ այս հարցը նույնպես քննարկվել է ՀՀ վարչապետի Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ: Կառավարության համապատասխան որոշման ընդունումը պայմանավորված է Նոյեմբերյան համայնքի բնակիչների կենսապայմանների բարելավման անհրաժեշտությամբ: Այսուհետ համայնքի բնակիչներին կտրամադրվի սոցիալական աջակցություն՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցման տեսքով:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարման արդյունքում Ալավերդի համայնքի ֆոնդային բյուջե մուտքագրված ֆինանսական միջոցները կուղղվեն համայնքի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության կարիքների համար մետաղապլաստե դռան և պատուհանի ձեռքբերման աշխատանքների իրականացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն նախադպրոցական ուսումնական հաստատության շենքային պայմանները:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031