Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին

Հունիս 04,2016 15:30

Հարգելի պարոն Մարգարյան, մայիսի 28-ին Մեծն Գարեգին Նժդեհի հուշարձանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ մեզ՝ Նժդեհի միակ դստեր՝ Լիլիայի երկու դուստրերի ընտանիքների մտերիմներին ու ճանաչողներին հակասական զգացումներ համակեցին։ Մի կողմից մեծ հուզմունք՝ երկար սպասված հուշարձանի բացման առիթով, մյուս կողմից թախիծ ու զայրույթ՝ Գարեգին Նժդեհի անմիջական ժառանգորդների նկատմամբ միջոցառման կազմակերպիչների անհարգալից եւ անփույթ վերաբերմունքի պատճառով։ Նրանք ներկայացրին Գարեգին Նժդեհի քրոջ թոռանը՝ Արմեն Բաբայանին, իբրեւ Մեծ մտածողի եւ զորավարի ծոռ եւ նրան պատվի արժանացրին Ձեզ հետ միասին բացելու Նժդեհի հուշարձանը։

ruz

Մինչդեռ, արարողությանը ներկա էին Նժդեհի միակ թոռնուհիները՝ Գոհար եւ Էսֆիր Տրդատյանները, Էսֆիրի որդին՝ Նժդեհի միակ տղա ծոռ Գարեգին Չիչյանն ու իր քույր Թերեզան, ինչպես նաեւ Պավել Անանյանը՝ Գոհարի ամուսինը։ Տեղին է նշել, որ հենց Պավել Անանյանին դեռեւս դժվարին խորհրդաjին տարիներին հաջողվեց փնտրել եւ գտնել Նժդեհի գերեզմանը Վլադիմիրում ու մասունքները գաղտնի բերել Հայաստան։ Նրա շնորհիվ հայ ժողովուրդն արդեն երեսուն տարի հնարավորություն ունի խոնարհվելու հանճարեղ զորավար Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհի) գերեզմանին։ Հարց է առաջանում. մի՞թե այս միջոցառման կազմակերպիչները չգիտեին նրանց գոյության մասին եւ թյուրիմացության մեջ գցեցին շատերին ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս։ Չէ՞ որ սուրբ նահատակ Գարեգին Նժդեհի հուշարձանի բացման մասին լուրը բոլոր հայկական հայրենասիրական ուժերի ուշադրության կենտրոնում էր եւ հուզեց նաեւ սփյուռքահայերին։ Այդ օրը Էսֆիրը եւ իր մտերիմները շատ հեռախոսազանգեր ստացան արտասահմանի հարազատներից ու ծանոթներից, որոնք զայրացած էին այդ թյուրիմացության համար։

ruz-5-2
Իսկ Նժդեհի անմիջական միակ տղա ծոռը՝ Գարեգին Չիչյանը համեստորեն, իր մտերիմների եւ ընկերների հետ կանգնած էր հենց հուշարձանի մոտ։ Փաստորեն, այդ միջոցառման կազմակերպիչներն իրենց պարտականություններն անհրաժեշտ պատասխանատվությամբ չէին իրականացրել։ Որպեսզի գրվածը մերկապարանոց չլինի, խորհուրդ ենք տալիս նայել Ռաֆայել Համբարձումյանի «Վարք Նժդեհի» (Երեւան, «Զանգակ-97», 2001թ.) գիրքը, որտեղ ներկայացված է Գարեգին Չիչյանի լուսանկարը եւ գրված, որ նա Նժդեհի միակ տղա ծոռ ժառանգորդն է։
Արժե հիշեցնել, որ 2016թ. Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակի հոբելյանական տարին է։ Սակայն Երեւանում չկա ոչ մի գովազդային վահանակ կամ ցուցապաստառ այդ նշանավոր տարեդարձին նվիրված։ Բայց չէ՞ որ դրանց առկայությունը հոգեւոր ու ռազմահայրենասիրական դաստիարակության ոգեշունչ աղբյուր կհանդիսանար, մանավանդ հաշվի առնելով ներկա ժամանակաշրջանը։

Մտերիմների անունից՝ ՄԵԴԱ ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ՍԱՐԳՍՅԱՆ, ՆՈՅԵՄ ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԿԱՐԵՆ ԵՍԱՅԱՆ, ԱՐՄԵՆՈՒՀԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱՆԺԵԼԱ ԱԼԲՈՅԱՋՅԱՆ
Հ.Գ. -Մի քանի խոսք՝ 33-ամյա Գարեգին Չիչյանի մասին։ 2001թ., երբ հայ ժողովուրդն առաջին անգամ պաշտոնապես նշում էր Գարեգին Նժդեհի 115-ամյա հոբելյանը, նրա միակ ծոռը ծառայում էր հայկական բանակում, Տավուշի սահմանային գոտում։ Բանակից հետո նա սովորել եւ ավարտել է Երեւանի Եվրոպական ակադեմիան՝ որպես ծրագրավորող։ Այժմ նա աշխատում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

 

«Առավոտ»

03.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Գարեգին նժդեհի համագործակցումը գերմանական նացիզմի հետ:
    1923 թ-ին լինելով Բուխարեստում, նժդեհը, տեղի «Նոր Արշալույս» թերթում հանդես է գալիս «Իմ խոսքը – Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ» հոդվածաշարով։ 1920 թ Հոկտեմբերի սկզբին,Զանգեզուրում սկսեց զանգվածային ապստամբությունը Խորհրդային կառավարության դեմ, որը վարել է նժդեհն, Տեր-Դավթյանի հետ:Որի մահից հետո ապստամբությունը վարում է մենակ: Նոյեմբերի 21-ին 11-րդ Կարմիր բանակի երկու բրիգադներին եւ մի քանի դաշնակցային թուրք գումարտակներին պարտվեցին ապստամբները, այդ իրադարձությունների ընթացքում , ըստ որոշ աղբյուրների,
    Կարմիր բանակի կորցնում է մոտ 12,000 զինվորներ :
    Նժդեհ – «ֆաշիստ», «նացիստ»,
    «Նժդեհն այս գաղափարախոսությունով փորձում է ազդեցության տակ պահել Հիտլերին:Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին , Գարեգին նժդեհը սկսել է համագործակցել գերմանական իշխանությունների հետ, նպատակ ունենալով գերմանիան Կովկասն գրավումից հետո, կանխել թուրքական զորքերի ներխուժումը Խորհրդային Հայաստան եւ Գերմանիայի « հնարավոր օգնությամբ» վերականգնել Հայաստանի անկախությունը:Նույն պատկերն է Ղրիմի Թաթարների համագործակցությունը գերմանական իշխանությունների հետ:Դա նրա երկրորդ հարցակումն էր ռուսական զորքի վրա:Որի համար նա դատվում է ցմահ բանտարկության:
    Գերմանիան ծառայության էր ներգրավել հայ տարագիր գործիչներին, ովքեր ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման էին համարում Հայաստանում իրենց իշխանությունը վերականգնելու համար։Նրանցից մեկն էր նաեվ նժդեհն:
    ԽՍՀՄ-ի դեմ պատերազմը իրական պայման է համարում նժդեն Հայաստանում իր իշխանությունը վերականգնելու համար։ «Հայկական ազգային խորհուրդ» ( Արտաշես Աբեղյանի նախագահությամբ), որը գործում էր գերմանական ռազմական իշխանությունների հետ համագործակցված։ Թշնամին իր պլաններում օգտագործում էր նաև հայ ռազմագերիների ռեզերվը, կազմավորելով ռազմական ուժեր՝ հայկական լեգեոնը, որի գումարտակները փորձում էր ուղարկել ռազմաճակատ։ Հայ գործիչները լեգեոնը դիտում էին որպես ապագա Հայաստանի ազգային բանակի հիմք։
    Նժդեհն քաջ տեղյակ էր, որ Թուրքիան, պատերազմի նախօրյակին բարեկամության պայմանագիր ստորագրեց ֆաշիստական Գերմանիայի հետ և սկսեց օգնել նրան։ Նա իր սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա, սպառնալիք ստեղծելով ԽՍՀՄ-ի համար։ Վերջինս ստիպված էր իր որոշ ուժեր պահել սահմանում, որոնք խիստ անհրաժեշտ էին ռազմաճակատում։ Թուրքիան ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու համար սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի (1942 թ. վերջ- 1943 թ. սկիզբ) ելքին։ Այստեղ խորհրդային հաղթանակը կանխեց հայ ժողովրդի համար մեծ վտանգ ներկայացնող Թուրքիայի հնարավոր հարձակումը։Նժդեհն լինելով Հայ ազգի սպարապետ,տարիներ հետո ապացուցվեց որ այս անձը միմիայն մտածում էր իր փառքի մասին: Բայց եթե Գերմանիան հաղթեր Ստալինգրադի ճակատամարտը ապա հաջորդ օրը Թուրքիան կկոտորեր Եղեռնից փրկված մի բուռ հայությանը:1908թ. ՀՅԴ-ն դաշնակցեց երիտթուրքերի հետ` կատարելու թուրքական հեղափոխությունը, ապա, չնայած վերջիններիս` Ադանայում իրականացրած 30.000 հայերի կոտորածին, նրա հետ եղբայրության դաշն կնքեց եւ հրապարակավ հրաժարվեց «Հայ դատից»:
    Այս անգամ էլ չիրագործվեց դաշնակցության կեխտոտ պլանը եվ այդ անունը պետք է վերանա ընդմիշտ:
    Ի՞նչ է նշանակում սա պետական դավաճանություն չէ, ասացեք որ այսպես կվարվեր միմիայն երկրի ու ժողովրդի թշնամին, կեղծելով պատմությունը, ջնջելով իրենց հանցանքի արյունոտ էջերը: ՈՒ այդ կեղծիքը ու խաբեությունը շարունակվում է արդեն հարյուր տարուց ի վեր, սերունդներ են մեծացել այդ ստի ու կեղծիքի վրա, և դժվար է լինելու հետագայում ապացուցել որ սրանք եղել են «ԱԶԳԱԴԱՎՆԵՐ»:
    Մահ ազգի դավաճաններին

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930