Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ Իրանի փոխնախագահի և Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ

Հունիս 06,2016 15:27

Հունիսի 6-ին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի փոխնախագահ, Միջուկային էներգետիկայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիին:

Ողջունելով նախարար Նալբանդյանին՝ Իրանի փոխնախագահն ընդգծեց, որ մշտապես ուրախ է հանդիպել իր լավ բարեկամին՝ Հայաստանի արտգործնախարարին, որի հետ սերտորեն համագործակցել է, երբ ղեկավարում էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

Ալի Աքբար Սալեհին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության իրականացումը։

Նույն օրը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիին:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-իրանական փոխշահավետ համագործակցության առավել խորացման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերը, բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Իրանի անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարին ներկայացրեց այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները համակարծիք էին, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրներին և դրանց հանգուցալուծման նպատակով գործադրվող ջանքերին։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930