Լրահոս
Օրվա լրահոսը

Հարձակման է ենթարկվել Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատունը. «ՏԱՍՍ»

Հունիս 11,2016 11:58

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ձվեր և ճայթռուկներ են նետել Ուկրաինայի դեսպանատան ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Դեսպանատուն եկած մի խումբ մարդիկ ձվեր են նետել դեսպանատան շենքի ուղղությամբ՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքն ուկրաինացիների հանդեպ, որոնք տապալել էին Օդեսայի հյուպատոսարանում կազմակերպված Ռուսաստանի օրը։

Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան դիմաց հավաքված շուրջ 200 մարդ հակաուկրաինական կարգախոսներ է բղավել, դրանից հետո ամբոխն սկսել է ձվեր և ճայթռուկներ նետել դեսպանատան շենքի ուղղությամբ։ Բողոքի այդ յուրօրինակ ակցիան տևել է մոտավորապես 20 րոպե։ Ուշագրավ է, որ դեպքի կապակցությամբ որևէ ձերբակալություն չի արձանագրվել։

Տեղեկացնենք, որ նախօրեին շուրջ 50 քաղաքացի շրջապատել էր Օդեսայում ՌԴ հյուպատոսարանի շենքը, որտեղ նախատեսված էր անցկացնել Ռուսաստանի օրը։ Հյուպատոսարանի շենքը շրջապատողները ձվեր ու կարտոֆիլներ էին նետել շենքի ուղղությամբ և վիրավորական արտահայտություններ հնչեցրել Ռուսաստանի Դաշնության և նրա առաջնորդների հասցեին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930