Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչական մարմինը խախտումներ է բացահայտել «ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ի դեղատների ցանցում

Հոկտեմբեր 09,2026 13:04 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ԱԿԳ ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ համաձայն՝

  • «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
  • «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող մաքրող միջոցների ստուգման վերաբերյալ»,
  • «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
  • «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ»,
  • «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ»,
  • «Կենցաղային և սանիտարահիգիենիկ նշանակության թղթե և քիմիական թելքերից ապրանքների ստուգման վերաբերյալ»,
  • «Փաթեթվածքի անվտանգության ստուգման վերաբերյալ», ստուգաթերթերի։

Վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրվել է, որ Ընկերության կողմից ներմուծված՝ համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքների որոշ խմբաքանակներ իրացվել և վաճառվում են առանց համապատասխանության գնահատման փաստաթղթերի։

Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով ՇՎՏՄ-ի ղեկավար  Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել է արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման վերաբերյալ կարգադրագիր։

Տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Շուկայի վերահսկողության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031