Լրահոս
Օրվա լրահոսը

Դատի են տվել աշխարհահռչակ «Լեդ Զեփելին» խմբին. Bussiness Insider (Տեսանյութ)

Հունիս 13,2016 10:07 Share

Բրիտանական աշխարհահռչակ «Լեդ Զեփելին» ռոք խմբի անդամներ Ջիմմի Փեյջն ու Ռոբերտ Փլանթը ստիպված կլինեն դատարանում պաշտպանել իրենց ամենահեղինակավոր «Աստիճան դեպի դրախտ» (Stairway to Heaven) երգի հեղինակային իրավունքները։ Այս մասին տեղեկացնում է Bussiness Insider-ը։

https://www.youtube.com/watch?v=9Q7Vr3yQYWQ

Ջիմմի Փեյջի և Ռոբերտ Փլանթի դեմ Լոս Անջելեսի դատարան հայց է ներկայացրել Spirit ամերիկյան ռոք խմբի կիթառահար Ռենդի Վուլֆը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ դեպքը առաջինը չէ, երբ բրիտանական աշխարհահռչակ այդ խումբը մեղադրվում է հեղինակային իրավունքների խախտման համար։

Տեղեկացնենք, որ Stairway to Heaven երգը, «Լեդ Զեփելին» խմբի պնդմամբ, հեղինակել են խմբի անդամներ Ջիմմի Փեյջն ու Ռոբերտ Փլանթը։ Երգը շատ կարճ ժամանակում մեծ ճանաչում է ձեռք բերել։

1970-ականներին «Աստիճան դեպի դրախտ» երգն ԱՄՆ-ի ռադիոհաճախականություններով ամենահաճախ հեռարձակվողն էր։ Stairway to Heaven երգի որոշ հատվածներ հիշեցնում են Spirit խմբի Taurus գործը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930