Լրահոս
Օրվա լրահոսը

Առավելագույնն այս պահին, որ կարող է անել Մոսկվան՝ երկրորդ «Մայնդորֆյան հռչակագրի» ընդունմանը հասնելն է. «Հայկական ժամանակ»

Հունիս 16,2016 10:58

Թեպետ առաջին դեպքը չէ, որ Ռուսաստանի միջնորդությամբ է տեղի ունենում հակամարտող կողմերի առաջնորդների հանդիպումը (սկսած Սոչիից մինչեւ Կազան), սակայն այս հանդիպումը եւ ԵԱՀԿ-ի «մենք կապ չունենք, հարցրեք Կրեմլից» ոճի պատասխանը ցույց է տալիս, որ տարածաշրջանում իրադրության տերը ոչ միայն մնում է Ռուսաստանը, այլեւ այն ամրապնդում է իր «տիրոջ» կարգավիճակը մյուս «տերերի» հաշվին։ Սակայն Ռուսաստանի հնարավորություններն էլ անսահմանափակ չեն։

«Մոսկվան իսկապես ունի ազդեցության լծակներ հակամարտող կողմերի վրա։ Դա ցույց տվեցին նաեւ ապրիլյան իրադարձությունները։ Սակայն այդ հնարավորությունները միայն բավարարում են՝ զսպել իրավիճակը, թույլ չտալ այն վերածվի պերմանենտ պատերազմի։ Սակայն տանել կողմերին վերջնական հաշտության՝ Կրեմլը չի կարող։ Դրա համար չկան ազդեցության համապատասխան գործիքներ»,- նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Քաղաքագետը վստահ է, որ մաքսիմումն այս պահին, որ կարող է անել Մոսկվան՝ երկրորդ «Մայնդորֆյան հռչակագրի» ընդունմանը հասնելն է, որում կողմերը կհռչակեն, թե որքան խաղաղասեր են ու ցանկանում են խնդիրը լուծել միայն բանակցությունների միջոցով։ «Այս պահին իրավիճակն այնպիսին է, որ սպասել ավելիին դժվար է։ Եթե Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից հետո նախագահները հայտարարեն, որ պատրաստ են շարունակել կարգավորման ուղղությամբ բանակցությունները ու վստահության ստեղծման մեխանիզմներ ներդնել, իսկ դրանք Վիեննայի համաձայնություններն են, ապա դա կարելի է իսկապես հաջողություն համարել»,- ասաց Իսկանդարյանր։

Արշալույս ՄՂԴԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930