Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի վարչապետ. Մենք փոքր երկիր ենք, բայց աջակցում ենք Եվրոպային և ՆԱՏՕ-ին. Agenda.ge (Տեսանյութ)

Հունիս 16,2016 13:14

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երկօրյա այցով մեկնել է Գերմանիա, մի շարք հանդիպումներ է ունեցել այդ երկրի բարձրաստիճան ղեկավարների հետ ու ելույթ ունեցել վրաց-գերմանական գործարար համաժողովի ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է Agenda.ge-ն։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են հրավիրել։ Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ իր երկիրն անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։

Վրաստանի վարչապետը խոսել է նաև միջազգային ահաբեկչության մասին՝ ասելով. «Մենք փոքր երկիր ենք, բայց աջակցում ենք Եվրոպային և ՆԱՏՕ-ին՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»։

Վարչապետ Կվիրիկաշվիլին ասել է նաև, որ Մերկելի հետ քննարկել են տարածաշրջանային հակամարտություններին, ինչպես նաև վրաց-ռուսական հարաբերություններին վերաբերվող հարցեր։

Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման արդյունքների մասին արտահայտվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ասելով. «Մենք շատ ուրախ ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանը պրագմատիկ քայլեր է կիրառում»։ Կանցլեր Մերկելը նշել է նաև, որ Գերմանիան անվերապահորեն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ նկատի ունենալով Աբխազիան և Հարավային Օսեթիան։

Վրաստանի վարչապետը ելույթ է ունեցել նաև վրաց-գերմանական գործարար համաժողովի ընթացքում, որի ամբողջական տեսագրությունը՝ ստորև։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930