Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է Շոտլանդիայի հարցերով պետքարտուղարի հետ

Հունիս 16,2016 21:11

Հունիսի 14-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում ունեցավ Շոտլանդիայի հարցերով պետքարտուղար Դեյվիդ Մունդելի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Շոտլանդիայի միջև փոխգործակցության հնարավորությունները, մասնավորապես, տնտեսական, գիտական, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում:

Զրուցակիցները կարևորեցին Հայաստանի և Շոտլանդիայի միջև գործարար կապերի զարգացումը և դրան ուղղված համատեղ քայլերի իրագործումը։

ՀՀ դեսպանը նշեց, որ արդյունավետ ապակենտրոնացված համագործակցության հաստատումից մեծապես կարող են շահել մեր երկրների հասարակությունները, տեղական համայնքները։ Այդ համատեքստում ընդգծվեց հայկական կողմի պատրաստակամությունը զարգացնել հայաստանյան և շոտլանդական քաղաքների ու համայնքների միջև ուղիղ կապերը։

Դեսպան Սարգսյանն անդրադարձ կատարեց Բյուրականի աստղադիտարանի ու Էդինբուրգի թագավորական աստղադիտարանի միջև համագործակցության հեռանկարներին՝ ներկայացնելով Հայաստանի հարուստ փորձն ու ներուժը տվյալ բնագավառում։

Արմեն Սարգսյանը ներկայացրեց նաև ժամանակին իր կողմից հիմնադրած «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի շրջանակներում Շոտլանդիայում գտնվող Դամֆրիզ Հաուս պատմական առանձնատան բարեկարգման և Երևանի կենտրոնական հատվածում իրականացվող վերակառուցման աշխատանքները։ Այս համատեքստում կարևորվեց պատմական ճարտարապետական ժառանգության պաշտպանությունը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930