Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղին է ասված, եթե մարդը տաղանդավոր է, ապա այդպիսին է ամեն ինչում». Հասմիկ Պողոսյան

Հունիս 18,2016 11:03

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. հունիսի 17-ին, Հայաստանի ազգային պատ­կերասրահում բացվել է նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի մահվան 20-րդ տարելիցին նվիրված` «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով հետահայաց ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, քանդակագործի ընտանիքը, մշակույթի, հասարակական գործիչներ և քանդակագործի արվեստի երկրպագուներ:

«Այս ցուցահանդեսն առանձնանում է նախորդներից նրանով, որ այստեղ ներկայացված է Բենիկ Պետրոսյանի ստեղծագործական ժառանգության մեծ մասը. գեղանկարչություն, գրաֆիկա, կերամիկա, մոնումենտալ, հաստոցային, դեկորատիվ քանդակագործություն, մանրաքանդակ և այլն: Տեղին է ասված, եթե մարդը տաղանդավոր է, ապա այդպիսին է ամեն ինչում: Համոզված եմ, եթե Բենիկ Պետրոսյանը ստեղծագործեր, ասենք՝ երաժշտարվեստում ապա կրկին բարձրարժեք և հետաքրքիր գործեր կստեղծվեին: Մենք պետք է նրա թողած ժառանգությունը դիտարկենք ամբողջության մեջ՝ ստեղծագործությունների և իր տաղանդավոր ընտանիքի միասնության համատեքստում»,- իր խոսքում նշել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Նշենք, որ «Բենիկ Պետրոսյանի բրոնզե դարը» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հուլիսի 10-ը:

Բենիկ Պետրոսյանի` քսաներորդ դարի երկրորդ կեսի հայ նշանավոր արվեստագետի ֆենոմենը դեռևս պետք է բացահայտվի, ճանաչվի և փոխանցվի սերունդներին: Նկարիչ-քանդակագործը կյանքից հեռացավ ստեղծագործական թռիչքի պահին` 57 տարեկանում, թողնելով հսկայածավալ ինքնատիպ և եզակի ստեղծագործական ժառանգություն:

Հայ իրականության մեջ Բենիկ Պետրոսյանն առավելապես հայտնի է որպես մանրաքանդակի հիմնադիր և անգերազանցելի վարպետ, սակայն նրա ստեղծագործական համապատկերը շատ ավելի բազմաժանր է` մոնումենտալ և հաստոցային քանդակ, դրվագում, գեղանկարչություն և գրաֆիկա, ձուլածո և կոփածո աշխատանքներ, կերամիկա, ձևավորում և այլն:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930