Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սևանը և Իտալիայի Ավիլիանա քաղաքը դարձան քույր քաղաքներ

Հունիս 20,2016 21:21

Հունիսի 18-ին Իտալիայի Ավիլիանայի քաղաքապետարանում տեղի ունեցավ Սևանի և Ավիլիանա քաղաքների միջև համագործակցության արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ավիլիանայի քաղաքապետ Անջելո Պատրիցիոն, Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, Ավիլիանայի քաղաքապետարանի անդամներ և Ավիլիանայի բնակիչ Կարեն Քէօքճեանը, ով դեռ 2008թ.-ին հանդես էր եկել նման նախաձեռնությամբ:

Իր խոսքում Ավիլիանայի քաղաքապետ Անջելո Պատրիցիոն նշեց, որ «երկու փոքր քաղաք մեծ ու կարևոր գործ են կատարել՝ իրենց ներդրումը բերելով հայ-իտալական բարեկամական հարաբերությունների զարգացմանը»:

Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն իր ելույթում ընդգծեց ապակենտրոնացված համագործակցության նշանակալի դերակատարությունը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ այդ առումով մեծապես կարևորելով երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության հաստատմանն ուղղված այս քայլը: Դեսպան Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց երկու քաղաքապետներին, ինչպես նաև Կարեն Քէօքճեանին՝ այս գործում ունեցած ավանդի ու դրսևորած նվիրումի համար:

Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն իր ելույթում անդրադարձավ Սևանի և Ավիլիանայի միջև շփումների և համագործակցության պատմությանը, Ավիլիանայի քաղաքապետ Անջելո Պատրիցիոյի՝ 2014թ. Սևան կատարած այցելությանը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին:

Այնուհետև Իտալիայի Հայ առաքելական թեմի առաջնորդ հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի և Ավիլիանայի Լճերի Սբ. Աստվածամոր տաճարի կաթոլիկ քահանա հայր Էցիոյի կողմից անցկացվեց Սևանի քաղաքապետարանի նվիրված և Ավիլիանայի մատուռին կից տեղակայված հայկական խաչքարի օծման արարողությունը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930