Լրահոս
Օրվա լրահոսը

Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 37 շենքի բնակիչներն այսուհետ ավելի քիչ կվճարեն բնակարանների ջեռուցման համար

Հունիս 21,2016 17:26

Երևանի քաղաքապետարանի և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրով, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման ծրագրի շրջանակներում, ազդարարվել է Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 37 բազմաբնակարան շենքում իրականացված մուտքերի վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների ավարտը: Այդ առիթով շենքի բակում կազմակերպված արարողությանը մասնակցել են Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը, «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի ղեկավար կազմի, ինչպես նաև համաֆինանսավորող բանկի ներկայացուցիչներն ու շենքի բնակիչները:

Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 37 շենքի մուտքերի վերանորոգման և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները կատարվել են Երևանի քաղաքապետարանի և «Դուրյան» համատիրության համաֆինանսավորմամբ` Ինեկոբանկ ՓԲԸ վարկավորմամբ: Ծրագրի նպատակն է օժանդակել համատիրությունների կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերում բնակվող ընտանիքներին՝ շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները վերանորոգելու համար:

Համագործակցելով ֆինանսական հաստատությունների հետ, ծրագիրն աջակցում է համատիրություններին և մատչելի ֆինանսական ռեսուրսներից օգտվելու հնարավորություն ընձեռում: Ողջունելով ծրագրի իրականացնող կողմերին և հատկապես Դուրյան թաղամասի 37 –րդ շենքի բնակիչներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն ու «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամը վստահելի գործընկերներ են, որոնց համագործակցությունը միտված է ծրագրում ներառված շենքերի բնակիչների կեցության պայմանների բարելավմանը և հույս է հայտնել, որ հաջողված փորձի արդյունքում համատեղ ծրագրերը շարունակական բնույթ կկրեն: Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Լուիզա Վարդանյանն էլ նշել է, որ Երևանի քաղաքապետարանի և Հաբիթաթի համագործակցությունը հնարավորություն է տվել  աշխատել  բազմաթիվ շենքերի բնակիչների, համատիրությունների հետ և համատեղ ջանքերով կատարել վերանորոգման կամ էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրեր:

Կոնկրետ այս շենքի վերանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 6 մլն. 707 հազար դրամ, որից 3 մլն. 820 հազար մասնաբաժինը Ինեկոբանկի կողմից տրամադրվել է որպես վարկ համատիրությանը՝ 3 տարի մարման ժամկետով և 12 տոկոս տոկոսադրույքով: Բնակիչները, բացի ամենամսյա պարտադիր նորմերով սահմանված վճարներից, լրացուցիչ ֆինանսական պարտավորություն չեն կրելու: Ըստ այդմ, 52 բնակարանանոց շենքում նորերով են փոխարինվել 2 շքամուտքերի դռները, հարկաբաժիններում տեղադրվել են էներգաարդյունավետ պատուհաններ և դռներ, ինչպես նաև սենսորային լույսեր: Բնակիչները շնորհակալություն են հայտնել ծրագրի մասնակից կողմերին և պարտավորվել հետևել, որպեսզի շենքում կյանքի կոչված ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման ծրագիրը երկար տարիներ ծառայի նպատակին: Երևանի քաղաքապետարանը «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի հետ կյանքի է կոչել թվով 17 ծրագիր, որից 9-ը՝ էներգաարդյունավետության բարձրացման, իսկ 8-ը՝ ընդհանուր օգտագործման տարածքների վերանորոգման ուղղություններով: Քաղաքապետարանի կողմից սուբսիդավորված գումարի չափը կազմում է շուրջ 14 մլն դրամ:

 

Երևանի քաղաքապետարան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930