Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին ներկայացվել են հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները

Հունիս 24,2016 17:50

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ խոցելիության գնահատման արդյունքները: Քննարկման ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Աբրահամյանը կարևորել է հանրապետության դպրոցների վերանորոգման ու կառուցման ծրագրերի նպատակային և արդյունավետ իրականացումը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին՝ վերոնշյալ հարցի առնչությամբ ևս մեկ անգամ կատարել մանրամասն վերլուծություն և ներկայացնել կառավարության քննարկմանը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930