Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին պառկել է Ամիրյան փողոցում

Հունիս 25,2016 20:30

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի եւ կաթողիկոս Գարեգին Բ-ի մատուցած էկումենիկ արարողությանը եւ խաղաղության աղոթքին ցանկանում էր մասնակցել նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին իր կնոջ եւ որդու հետ: Սակայն նա հայտնեց Aravot.am-ին, որ իրեն թույլ չեն տվել ներս մտնել Հանրապետության հրապարակ:

«Մի քանի անգամ այստեղ ցանկապատերը, որ կան այն հատվածով, որ մարդիկ անցնում էին, երբ որ մենք մոտենում էինք՝ կնոջս եւ երեխայիս հետ, իրենք այդ դարպասը փակում էին եւ մեկ այլ տեղից էին բացում: Երբ որ հասնում էինք այդ հատվածը, նորից փակում էին, այլ տեղ էին բացում: Դա 3-4 անգամ կրկնվեց, ես ուղղակիորեն հասկացա, որ կեղտոտ բան են անում, որ մենք չմտնենք: Այնուամենայնիվ, մտնելուց հետո, իբր պիտի խուզարկեն, ոչ թե այնպես ինչպես բոլորին են խուզարկում, այլ մեզ շրջապատեցին մի 10-15 հոգով, իբր պիտի խուզարկեն, այդտեղ կոնֆլիկտ սկսեցին: Իմ ձեռքը բռնեցին, ուզեցին դուրս բերեն, ես էլ պառկեցի»,- ասաց նա:

Վարդգես Գասպարին կարծում է՝ ոստիկանների նման պահվածքի պատճառ կարող է դառնալ իր ձեռքի թուղթը. «Մենք A4 ձեւաչափի թուղթ ունեինք, իրենք շատ էին ցանկանում տեսնել, թե ինչ է վրան գրած: Ես չէի ցանկանում ցույց տալ, դրա համար էր երեւի նրանց քաշքշուկը: Թղթի վրա գրված էր «Սիրում ենք Ձեզ, սիրելի Պապ»:

Վարդգես Գասպարին հավելեց, որ նման վերաբերմունքի պատճառով ինքն էլ ցանկություն չունի մասնակցել արարողությանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Կարծում եմ տղամարդուն պառկած դիրքում պետք է հիշեն միայն իր սիրած կանայք… իսկ այս մարդուն ոչ մեկը այլ՝ ավելի բնական դիրքում կարծում եմ չի հիշում….
    Մի խոսքով, ինչպես կասեր Ռուբեն Հախվերդյանը՝ մեր հուշերում նա կապրի ՛՛պառկած՛՛: Չնայած էս Վարդգեսին իսկի չեն էլ հիշի, ինքը արդեն տհաճություն է պատճառում

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930