Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Նավասարդյան. Հայ-ադրբեջանական հարաբերություններում փոքր պատուհան է բացվել երկխոսություն սկսելու համար

Հունիս 28,2016 17:04

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ երկխոսություն եւ հարցեր լուծելու գործընթաց կարող է սկսվել մեկ դեպքում, երբ երկու երկրներում էլ հասկանան, որ այլընտրանք չկա»,- հունիսի 28-ին «Տարածաշրջանային զարգացումները եւ դրանց անդրադարձը ՀՀ ինտեգրացիոն գործընթացի վրա» կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նա ասաց, որ զգացում ունի, որ այսօր հայ-ադրբեջանական հարաբերություններում փոքր պատուհան է բացվել նման երկխոսություն սկսելու համար՝ եթե ոչ պաշտոնական մակարդակով, ապա քաղաքացիական, փորձագիտական հասարակությունների միջեւ. «Դրա դրսեւորումներից է այն, որ ազատ են արձակվել մի շարք լրագրողներ, բլոգերներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Ադրբեջանում: Արդեն առիթ եմ ունեցել նրանց հետ հանդիպել եւ տեսնում եմ, որ գոնե այդ շրջանում գիտակցությունը կա, որ պետք է մի բան անել: Եվ եթե այդ մարդիկ ազատության մեջ են, եւ եթե հնարավորություն ստանան գործելու, միգուցե դա մի փոքր հնարավորություն է»:

Բորիս Նավասարդյանը անդրադարձավ նաեւ Թբիլիսիում հուլիսի սկզբին կայանալիք լրատվամիջոցների կոնֆերանսին, նրան հետաքրքրիր է, թե արդյոք ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան ազատության մեջ հայտնվելուց հետո հնարավորություն կունենա մասնակցել այդ միջոցառմանը. «Դա էլ կարող է որպես հերթական ակնարկ դիտարկվել այն մասին, թե ինչ կարելի է սպասել մոտ ժամանակներում: Իսկ Թուրքիայի առումով այդպիսի լավատեսություն չունեմ, նույնիսկ լավատեսության ակնարկներ չեմ կարող մեջբերել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930