Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Հարությունյանը ծանոթացել է հեղեղի հետևանքով Արթիկի բաժանմունքին պատճառած վնասներին

Հունիս 29,2016 14:12

Արմեն Հարությունյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզում

Հունիսի 28-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու մարզային բաժնի աշխատանքին, տրված հանձնարարականների կատարման ընթացքին։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Շիրակի մարզային բաժնի աշխատակիցները ներկայացրել են կատարված աշխատանքները, առկա խնդիրները, ինչպես նաև՝ աշխատանքային գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ։

Այցի շրջանակում Ծառայության Արթիկի բաժանմունքում Արմեն Հարությունյանը տեղում ծանոթացել է նաև սույն թվականի հունիսի 24-ին քաղաքում տեղի ունեցած հեղեղի հետևանքով բաժանմունքին պատճառած վնասներին և համապատասխան հանձնարարականներ տվել հետևանքները վերացնելու ուղղությամբ։

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930