Լրահոս
Օրվա լրահոսը

«Անօդաչու թռչող սարքերի» մրցույթ՝ Արզնիում (տեսանյութ)

Հուլիս 02,2016 17:22

Այսօր Արզնի օդանավակայանի տարածքում մեկնարկեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության աջակցությամբ անցկացվող «անօդաչու թռչող սարքերի» (ԱԹՍ) մրցույթի եզրափակիչ փուլը:

Մրցույթի մասնակիցները նախորդ տարվանից էին սկսել փուլ առ փուլ մասնագետների խորհրդատվությամբ զարգացնել իրենց նախագծերը: Մրցույթը պահանջում էր, որ մասնակիցներն իրենց ստեղծած սարքերն ուղարկեն դեպի նպատակակետ, ապա թռչող սարքը պետք է նետի բեռն ու վերադառնա: Թիրախը հինգ մետր տրամագծով շրջան է, որի վրա առկա են գծեր եւ նշաններ: Դրանք մատնանշում են այն կոորդինատը, որի վրա ռոբոտը պետք է բեռ գցի:

Այսօր մրցում էր տասը թիմ՝ համալսարանականներից մինչեւ դպրոցականներ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի խոսքով, նմանատիպ մրցույթ առաջին անգամ անցկացվել էր երեք տարի առաջ. «Նպատակն է հասարակության շրջանում մեծացնել ռոբոտաշինության եւ հատկապես անօդաչու թռչող սարքերի նկատմամբ հետաքրքրությունը, ցույց տալ, որ ներկայումս տեխնիկայի զարգացումը գնում է ավտոմատ կառավարվող սարքերի ուղղությամբ: Թե ավտոմեքենաների, թե գնացքների, թե ինքնաթիռների: Սրանով երիտասարդությանն ուղղել դեպի այս մասնագիտացումը»:

ATS1

Հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո ՍԹՍ-ների մասին շատ խոսվեց, իսկ պատերազմից  հետո ավելացա՞ն պատվերները կամ պետության կողմից հետաքրքրությունը մեծացա՞վ. «Նման բաներից չեմ կարող խոսել, էնպիսի հարցեր տվեք, որ կարողանամ խոսել: Ես քաղաքացիական մարդ եմ ինձ տորթից, պանրից հարցեր տվեք»:

Մրցույթի մասնակիցների ներկայացրած սարքերն ավելի սիրողական էին, որոշների սարքերը նույնիսկ դժվարությամբ էին վեր բարձրանում, որոշներն էլ արագ վայրէջք էին կատարում: Մրցույթի մասնակից մեր զրուցակիցները պատմեցին, որ դրանք ռազմական նշանակության չեն ու հետեւաբար չեն կարող օգտագործվել պատերազմի ժամանակ:

Այս մրցույթում հաղթելու են ընդամենը երեք մասնակից, իսկ հաղթողները կստանան պարգեւավճարներ:


Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031