Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզի Հացառատ թաղամասի տներից մեկը ջրալցվել է

Հուլիս 02,2016 22:18 Share
Աջակցեք aravot.am-ին

Հուլիսի 2-ին, ժամը 18.36-ին ահազանգ է ստացվել, որ ջրալցվում է Գեղարքունիքի մարզի Հացառատ թաղամասի Հ. Աբրահամյան փողոցի տներից մեկը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հորդառատ անձրևի պատճառով ջրալցվել է Հ. Աբրահամյան փողոցի թիվ 44 տունը և հարակից անասնագոմը:

Ահազանգերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է համապատասխան կառույցների ներկայացուցիչներին:

ՀՀ ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: