Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ն հրապարակել է անդամ պետությունների պաշտպանական ծախսերի չափերը. razm.info

Հուլիս 06,2016 16:42

ՆԱՏՕ-ի կայքում հուլիսի 4-ին հրապարակվել է Դաշինքի անդամ պետությունների պաշտպանական ծախսերի վերաբերյալ զեկույցը, ըստ որի՝ անդամ պետությունների մեծ մասը չի կատարել ՆԱՏՕ-ի առաջարկը՝ հասցնել պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի երկու տոկոսի մակարդակի:

Տվյալները ՆԱՏՕ-ի քարտուղարություն ներկայացրել են հենց անդամ պետությունները: Ըստ այդ տվյալների՝ երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) երկու տոկոսի չափ կամ դրանից ավելի պաշտպանության վրա ծախսում է Դաշինքի անդամ 5 պետություն.

  • ԱՄՆ (3,61 տոկոս),
  • Հունաստան (2,38 տոկոս),
  • Մեծ Բրիտանիա (2,21 տոկոս),
  • Էստոնիա (2,16 տոկոս),
  • Լեհաստան (2,00 տոկոս):

Nato-mil-expenditure-14-16-2Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդհանուր ծախսերին, ապա ստորև բերված աղյուսակից երևում է, որ ընդհանուր առմամբ՝ 2009 թվականից սկսած՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ծախսերը 2009 թվականից սկսած նվազել են մինչև նախորդ տարի՝ 2015 թվականը:

Եթե 2009-ին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ծախսերի ընդհանուր ծավալը եղել է 1,058 տրիլիոն ԱՄՆ դոլար, ապա 2015-ին այդ ցուցանիշը եղել է 0,892 տրիլիոն դոլար (892 մլրդ դոլար): Սրա հսկա մասը բաժին է ընկնում մասնավորապես ԱՄՆ-ին:

Նյութի մանրամասները կարդացեք razm.infoի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031