Լրահոս
Օրվա լրահոսը

«Պահը պետք է օգտագործենք մեր անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքն իրացնելու համար». Հայկ Բաբուխանյան

Հուլիս 07,2016 17:11

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի համոզմամբ, ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ լուրջ գործընթաց է գնում՝ հաշվի առնելով՝ աշխարհի գերտերությունները նախագահների մակարդակով կարգավորման շուրջ քննարկումներ են սկսել:

«Մենք շահագրգռված ենք խաղաղ կարգավորմամբ, բայց պետք է շահագրգռված լինենք խնդրի վերջնական լուծմամբ: Դրա համար պետք է ճիշտ դրսևորենք մեր պահանջները և պահն օգտագործենք մեր անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքն իրացնելու համար: Ամեն դեպքում, Հայաստանը չի կարող մեկուսանալ բանակցային գործընթացներից»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պատգամավորը:

Նա չցանկացավ գնահատական տալ Սամվել Բաբայանի վերադարձի նպատակների առումով, ասաց՝ ասելիք չունի. «Սամվել Բաբայանը մեծ վաստակ ունի և տարբեր երևույթների շուրջ սեփական կարծիք ունենալու իրավունք»:

Իսկ Լարսի ճանապարհի փակվելու հետևանքով առաջացած իրավիճակին անդրադառնալով՝ պարոն Բաբուխանյանն ասաց, որ ամենամտահոգիչը Վրաստանի պահվածքն էր. «Շատ ցավալի է, որ գոնե, կանանց և երեխաների համար չբացեց այլընտրանքային՝ Հարավային Օսեթիայի ճանապարհը, որ ճանապարհին մնացած մարդիկ կարողանային հասնել Հայաստան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031