Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի Արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատարին

Հուլիս 07,2016 19:11

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 7-ին Բրատիսլավայում հրավիրված ԵՄ- Արևելյան գործընկերության պետությունների նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի Արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Ժուրովայի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ԵՄ-Հայաստան համագործակցությունը՝ ընդգծելով, որ դատաիրավական բարեփոխումները դարձել են ԵՄ-Հայաստան համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը։

Նախարարը հանձնակատարին է ներկայացրել 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ընթացքում ամրագրված ձեռքբերումները, միաժամանակ ներկայացրել է բարեփոխումների հետագա փուլի վերաբերյալ տեսլականը, հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող քայլերը և հիմնական ուղղությունները։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031