Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հովսեփյանը հրաժարական տվեց

Հուլիս 07,2016 22:45

Որակավորման 1-ին փուլից Եվրոպա լիգային հրաժեշտ տալուց հետո Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հայտարարեց հրաժարականի դիմում ներկայացնելու որոշման մասին:

«Իմ առջեւ առաջադրանք էր դրված եւ այդ առաջադրանքը ես չկատարեցի: Հետեւաբար, պետք է, անպայման, հրաժարական տամ: Պետք է նոր մարդ գա, որը կկարողանա ավելի լավ ղեկավարել թիմը: «Փյունիկը» ինձ հարազատ թիմ է եւ նրան հաջողություն եւ ամենայն բարիք եմ մաղթում», – հայտարարել է Սարգիս Հովսեփյանը:

«Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում թեեւ սեփական հարկի տակ հաղթեց Ջիբրալթարի «Եվրոպային»՝ 2-1, սակայն առաջին հանդիպումում պարտվել էր 0-2 հաշվով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ FCPyunik.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031