Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես պարտավորվածություն չեմ զգում, որ ինձ տարանջատեն Քոչարյանից».Վարդան Օսկանյան

Հուլիս 09,2016 21:23

Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը պատրաստվում է մասնակցել Գյումրու ՏԻՄ ընտրություններին: Այս մասին այսօր Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Վարդան Օսկանյանը: Սակայն դեռ հայտնի չէ առանձին ցուցակո՞վ կմասնակցեն, թե՞ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցելով: «Դա հետագայում կորոշենք, ուղղակի կուսակցությունը դեռ նոր է, դեռեւս չի գրանցվել, բայց դա ուշադրության կենտրոնում է, մեր օրակարգի վրա է: Կարծում եմ, որ մոտ ապագայում, շատ չի ուշանա, մենք դրա պատասխանը կունենանք եւ հրապարակային կասենք, բայց որ կմասնակցենք, անպայման»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե կհաջողվի՞ վստահություն ձեռք բերել ժողովրդի մոտ, հատկապես որ Ռոբերտ Քոչարյանին կապում են Վարդան Օսկանյանի հետ՝ կուսակցության թիկունքում տեսնելով երկրորդ նախագահին: «Քոչարյանը կուսակցության հետ կապ չունի, ո՛չ ստեղծման, ո՛չ ընթացքի հետ ուղղակի առնչություն չունի: Իմ կապերը Քոչարյանի հետ եղել են ու մնում են, մենք 10 տարի միասին աշխատել ենք ու լավ ենք աշխատել, լավ արդյունքներ ենք տվել:

Այսօր կուսակցությունը իր ճանապարհն է վերցրել, այնտեղ հավաքվել են մարդիկ, որոնք կայացած են, անկախ են, որեւէ մեկից կախված չեն, չունեն բիզնեսներ, որեւէ մեկի ազդեցության տակ չեն, իսկապես կայացած մարդիկ են, որոնք հավատում են երկրի ապագային, եւ մենք միասին ստեղծել ենք կուսակցություն ու շարժվում ենք առաջ: Բայց մյուս կողմից, ես պարտավորվածություն չեմ զգում, որ ինձ տարանջատեն կամ հեռու պահեմ Քոչարյանից, այդպիսի  խնդիր իսկապես չկա, Քոչարյանը կապ չունի կուսակցություն հետ, արդեն ասեմ եմ: Մարդ կա, իհարկե, ասում է՝ լավ է , որ կապ չունի, շատ մարդ կա, որ ասում է՝ դժբախտաբար կապ չունի, լավ կլինի, որ ունենար, այդպիսինն էլ կա…Այնպես որ փաստը մնում է փաստ. Քոչարյանը կապ չունի, եւ մենք մեր աշխատանքով կզբաղվենք ու կփորձենք հաջողության հասնել»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031