Լրահոս
Օրվա լրահոսը

7 հավի եւ աքաղաղի գողության մեջ մեղադրվողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Հուլիս 11,2016 17:08

Դիլիջանի բնակիչ, 1975թ. ծնված Վահե Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. հոկտեմբերի 13-ին, ժամը 23-ի սահմաններում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, մուտքի դուռը հրելու եւ բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում գտնվող, Արմինե Թամրազյանին պատկանող տան բակ եւ շինություն հանդիսացող թռչնաբնի փականը բացելով՝ այնտեղից գաղտնի հափշտակել է ընդհանուր 45 հազար դրամ արժողությամբ 8 հավ եւ աքաղաղ:

Վ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Սույն հոդվածը նախատեսում է 500 հազարից 1 միլիոն դրամ տուգանք, կամ 2-5 տարի ազատազրկում: Վ. Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում հունիսի 14-ին, հունիսի 24-ին եւ հուլիսի 1-ին նշանակված դատական նիստերին Վ. Ավետիսյանը չի ներկայացել:

Դատարանը հունիսի 14-ին եւ 27-ին ոստիկանության Դիլիջանի բաժին գրություններ է ուղարկել՝ խնդրելով ամբաստանյալին պարտավորեցնել ներկայանալու դատական նիստին: Հունիսի 30-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի պետը գրությամբ դատարանին հայտնել է. որ Դիլիջան քաղաքի բնակիչ Վահե Ավետիսյանին հնարավոր չի եղել հայտնաբերել, քանի որ նա բնակության վայրից բացակայում է:

Հուլիս 1-ի նիստից առաջ մեղադրողը միջնորդել է փոխել Վ. Ավետիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը, որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը եւ նրա նկատմամբ հայտարարել հետախուզում: Հուլիսի 1-ին դատավոր Զոյա Զաքինյանը բավարարել է այդ միջնորդությունը եւ գործի վարույթը կասեցրել մինչեւ Վ. Ավետիսյանի հայտնաբերումը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031