Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Բաղրյան. «Սպառազինության համար ավելորդ գումար չի կարող լինել»

Հուլիս 14,2016 20:20

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը օրերս հայտարարել էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունների ժամանակ բացված հատուկ հաշվեհամարին հուլիսի 1-ի դրությամբ մոտ 10 միլիոն դոլար գումար է փոխանցվել կեսն արդեն ծախսվել է։

Իսկ  ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը մի քանի այլ պատգամավորների հետ միասին Զինված ուժերի ֆինանսավորումը ավելացնելու նպատակով մի քանի այլ պատգամավորների հետ առաջարկում է ստեղծել ազգային տուրքի գաղափար, երբ եկամտի ինչ-որ մաս պարտադիր կուղղվի պաշտպանության կարիքների:

Aravot.am-ը այս մասին խոսեց «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի հետ: Նա ասաց՝ ակնհայտ է, որ զենքի համար գումարներ են անհրաժեշտ, ինչքան էլ գումար լինի, դրա կարիքը կա.  «Պատերազմը չի ավարտվել, ցանկացած պահի այն կարող է վերսկսվել, եւ մեր սպառազինությունը ինչքան հագեցած լինի, այնքան լավ, որպեսզի ավելի հեշտ դիմակայենք հակառակորդի հավանական ոտնձգություններին: Այնպես որ, սպառազինության համար ավելորդ գումար չի կարող լինել»:

Վարդգես Բաղրյանը կարծում է, որ միշտ հանգանակություն պետք է լինի, մասնավորապես՝ ունեւորները պետք է օգնեն բանակին, որպեսզի արժանի հակահարված տան թշնամուն. «Վստահ եմ,  որ բոլոր քաղաքական ուժերն էլ, բոլոր մարդիկ՝ նույնիսկ նրանք, որոնք որեւէ կուսակցության անդամ չեն, կարծում եմ՝ բոլորն էլ համամիտ կլինեն, որ իսկապես լինի այդ ազգային տուրքը, գաղափարը աշխատի ոչ միայն բանակի սպառազինության համար,  այլ նաեւ մեր ազգի հրատապ հարցերի համար, որոնք լուծում են պահանջում: Ես միանշանակ ընդունում եմ այդ գաղափարը, եւ չգիտեմ մի մարդ, ում հետ քննարկած լինենք այդ հարցը եւ նա դեմ լինի: Այսինքն՝ եթե նժարի վրա դրված է ազգի ճակատագիրը, ինչի՞  մասին է խոսքը, մենք բոլորս պետք է պատրաստ լինենք մեր լուման ներդնել այդ գործում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031