Լրահոս
Օրվա լրահոսը

Անցկացվում են ժամանակակից վարժասարքերի շահագործման վարժանքներ

Հուլիս 15,2016 16:50

Հուլիսի 11-ից ՀՀ զինված ուժերի «Զառ» ուսումնական կենտրոնում մեկնարկել է ամերիկյան մասնագետների կողմից անցկացվող Թիրախների խոցման և հրաձգության լազերային վարժասարքերի սարքավորումների շահագործման և վերանորոգման երկշաբաթյա դասընթացը:

«ՄԱՅԼՍ» համակարգի վարժասարքերը հայկական կողմը ձեռք է բերել ամերիկյան կառավարության «Արտաքին ռազմական ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում մոտ մեկ տարի առաջ: Սարքավորումների ստացումից հետո ամերիկյան կողմը իրականացնում է «ՄԱՅԼՍ» համակարգի ընթացիկ սպասարկում` պարբերաբար կազմակերպելով շահագործման և վերանորոգման դասընթացներ:

Նշված վարժասարքերը հնարավորություն են ընձեռում մարտական տեխնիկայի և հրաձգային զինատեսակների կիրառմամբ ուսումնական անգնդակ փամփուշտներով իրականացնել զորավարժություններ մարտական գործողություններին հնարավորինս նմանեցված պայմաններում: Առաջիկայում նախատեսվում է ՀՀ առաքել նաև «ՄԱՅԼՍ» համակարգի սարքավորումների համակարգչային կենտրոնը և օժանդակ սարքավորումները: Նշված տեխնիկայի կիրառումը հնարավորություն կտա համաժամանակյա հետևել «ՄԱՅԼՍ» համակարգի սարքավորումների կիրառմամբ իրականացվող զորավարժություններին մասնակից ստորաբաժանումների տեղաշարժին, գործողություններին և իրականացնել զորավարժության արդյունքների վերլուծություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է առաջիկայում իրականացնել «ՄԱՅԼՍ» սարքավորումների լրացուցիչ խմբաքանակի ձեռքբերում ևս երկու վաշտի համար, որը հնարավորություն կտա սարքավորումների կիրառմամբ անցկացվող զորավարժությունները բարձրացնել մինչև գումարտակի մակարդակ:

mails6 mails1 mails

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031