Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի նախագահ. «Ես ցանկանում են զորակցություն հայտնել Էրդողանին». Sputnik

Հուլիս 16,2016 13:17

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում հույս է հայտնել, որ զինվորական հեղաշրջման փորձի հետևանքով ստեղծված իրավիճակը Թուրքիայում շուտափույթ կկարգավորվի։ Այս մասին տեղեկացնում է Sputnik լրատվական գործակալության վրացական ծառայությունը։

Նախագահ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է ղեկավարեն ժողովրդավարության ճանապարհով ընտրված իշխանությունները. «Ես ուզում եմ հանգստացնել Վրաստանի քաղաքացիներին։ Մեր քաղաքացիներին և մեր պետությանը որևէ վտանգ չի սպառնում։ Առաջին հերթին մենք ցանկանում ենք աջակցություն հայտնել Թուրքիայում ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին։ Անձամբ ես ցանկանում եմ զորակցություն հայտնել նախագահ Էրդողանին»։

Վրաստանի նախագահը կոչ է արել Վրաստանի քաղաքացիներին խուսափել այցելել  Թուրքիա՝ մինչև իրավիճակի վերջնականապես կարգավորումը։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031