Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Էրդողանը ավելի ուժեղացած դուրս կգա»

Հուլիս 16,2016 15:12

«Թուրքիայում ինչ-որ չափով ավանդույթ են դարձել զինվորական հեղաշրջումները»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին, ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նա համարում է, որ հեղաշրջման փորձը փախողվեց, քանի որ բանակը միասնական չէր. «Ճիշտ է իշխանությունները խոսում են Գյուլենի, գյուլենականների մասին, ճիշտ է գործողությունները կատարողների մեջ կան գյուլենականներ, այդտեղ կարող է շահերի բախում եղած լինի, բայց հիմնական առիթը, պատճառը կարծում եմ՝ այդ դժգոհությունն էր, որը ձեւավորվել է երկրում: Այս վիճակի անմիջական արդյունքը կլինի այն, որ Էրդողանը ավելի ուժեղացած դուրս կգա, բայց դա չի նշանակում, որ Թուրքիայի համար լավ կլինի, որովհետեւ Էրդողանը կշարունակի իր՝ հասարակությունը բեւեռացնելու քաղաքականությունը, ինչն էլ հղի է ավելի նոր ցնցումներով»:

Կիրո Մանոյանը նշեց, որ կատարվածը ազդելու է նաեւ Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, հնարավոր է, որ նրանց սխալները ավելանան. «Այս պատմության մեջ ամենաուրախը Սիրիայի իշխանամետ շրջանակներն են, որոնք ըստ երեւույթին, բավականին արագ՝ պետք եղածից շուտ, սկսել են հաջողություն տոնել: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, հաշվի առնելով այն, որ Էրդողանի մոտ 15 տարվա իշխանության ընթացքում ինչպիսի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին  քաղաքականություն է վարել, կարծում եմ կդառնա ավելի հախուռն»:

Անդրադառնալով Հայաստանին՝ Կիրո Մանոյանը ասաց, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու առումով որեւէ դրական տեղաշարժ չի եղել. «Մինչեւ երեկ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը Էրդողանի համար առաջնահերթություն չէր, հիմա էլ  առավել եւս: Կարող է ինչ-որ տեղ Ադրբեջանը փորձի օգտվել այս իրավիճակից եւ դիմի Թուրքիային՝ այլ քայլեր ձեռնարկելու համար Ղարաբաղի հարցով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031