Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Թոքմաջյան. «Ամենալավ լուծումը Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելն է»

Հուլիս 22,2016 17:00

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը վստահեցնում է, որ «Սասնա ծռեր»-ի տղաները հայրենասերներ են: «Հայելի« ակումբում հակադրվելով այն որակումներին, թե նրանք ահաբեկիչներ են, քանդակագործը պատմեց այդ խմբի անդամների մասնակցությամբ մի դրվագ. «Դեռ 1990-ականներին, երբ ես Մարտունու շրջկենտրոնում Մոնթեի քանդակի վրա էի աշխատում, այդ նույն տղաները` Պավլիկը, միշտ գալիս ինձ ոգևորում էին, խրախուսում, մեր կողքին «գրադ» էր պայթում: Ուզում եմ ասել՝ նրանք էլ են խաղաղություն, ազատություն ուզում»:

Դառնալով իշխանական թևից հնչող այն հայտարարություններին, թե խմբի անդամների պահանջներին անդրադառնալու ժամանակը չէ, պարոն Թոքմաջյանը նեղսրտեց. «Ինչո՞ւ հետո, բա էլ ինչի՞ շուրջ են բանակցում: Ինչի՞ կարելի է Ալիևի հետ բանակցել, այս հայրենասեր տղաների հետ չի՞ կարելի: Ամենալավ լուծման բանաձևը կլինի այն, որ ազատ արձակեն Ժիրայր Սեֆիլյանին»:

Դառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին,  որ ինքն անելիք չունի այլևս Խորենացի փողոցում, պարոն Թոքմաջյանը զարմացավ, թե նեղանալը ո՞րն է. «Ես Նիկոլին հարգում եմ` գրագետ լրագրող, խելոք մարդ է, նեղացել է, ասում է այլևս այնտեղ չեմ գնա, զարմանալի է` ինչի՞ց ես նեղանում: Եթե դու գնացել ես որպես միջնորդ ոստիկանության և ժողովրդի միջև, որ արյուն չթափվի, ինչի՞ց ես նեղանում: Մենք ամենքս պատասխանատու ենք ամեն ինչի համար, այնտեղ ինչ էլ լինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031