Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» շնորհիվ ղարաբաղյան այդ խայտառակ համաձայնությունները սառեցվել են». Արմենակ Կյուրեղյան

Հուլիս 25,2016 21:22

«Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Սերգեյ եւ Արեգ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, եթե նախապես իմանար, որդիների նախաձեռնության մասին՝ (ՊՊԾ գնդի տարածքը գրավելու ու պայքար սկսելու մասին), ինքը նրանցից առաջ կանցներ: Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ հպարտանում է իր որդիներով:

«Եթե իմանայի, ես այնտեղ կլինեի, ոչ թե իմ որդիները: Չեմ ուզում որդիներիս առանձնացնել խմբի մյուս տղաներից, նրանք նվիրյալներ են, ազգի հերոսներ, արդեն շատ մեծ բան են արել, որ ղարաբաղյան այդ խայտառակ համաձայնությունները սառեցվել են, նրանք ինչ անում են, անում են բոլորիս համար: Պետք է կարողանանք նրանց կողքին կանգնել,աջակցել, որ ամենավատ բանը տեղի չունենա»,- ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Օրեր առաջ ՊՊԾ գնդի գրաված տարածք էր գնացել զինյալներից մեկի հայրը ու որդուն հորդորում ու խնդրում էր թողնել ամեն ինչ, վերադառնալ տուն. Արմենակ Կյուրեղյանից հետաքրքրվեցինք՝ եթե ինքը գնար այնտեղ, որդիներին ինչ կհորդորեր.  «Եթե հնարավորություն ունենայի այդ տարածքում հայտնվել, միգուցե մնայի այնտեղ: Իսկ այդ ծնողներին չեմ մեղադրում, որովհետեւ ծնող են, հատկապես տեսաք՝ ինչ վիճակում էր: Բնական է, որ ծնողը անհանգստանում է  որդու համար, պարզապես չարժեր այդ մարդուն բերել, հասցնել այնտեղ ու շոու սարքել, այդ տղայի ինքնասիրության վրա ազդել, միեւնույնն է՝ նա իր ճանապարհն ընտրել է, գնում է ինքնազոհության: Հերոս տղա է, ինչու կոտրել նրա ոգին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031