Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. Սերժ Սարգսյանը պետք է զինաթափվի եւ նոր խոսի այդ տղաների հետ

Հուլիս 26,2016 21:11

Քիչ առաջ Խորենացի փողոցում մեկնարկած հանրահավաքին տիկնոջ հետ ներկա էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ինքը եկել է, որպես ՀՀ քաղաքացի, քանի որ քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել արյունահեղություն. «Նման վտանգը շարունակվում է, բայց միեւնույն ժամանակ շատ հպարտ եմ, որ նման հայրենակիցներ ունեմ, որ կանգնած են մեր ժողովրդի կողքը:

Ես կիսում եմ այն բոլոր պահանջները, որոնք մեր հայրենակիցները դնում են մեր երկրի բարելավման համար: Մեր ժողովուրդը պետք է միանա եւ իր ապագային տեր կանգնի: Լավ օրից չէ, որ սա տեղի է ունեցել, ափսոս, որ մենք կորցրինք մի սպա, բայց հիմի պահն է, որ ժողովուրդը միանա, ոտքի կանգնի եւ իր իրավունքների տերը դառնա»:

Հարցին, թե վերջին նախագահական ընտրություններում բավականաչափ ձայն եք հավաքել, ժամանակը չէ՞ դիմել, հանդիպել Սերժ Սարգսյանին, որպեսզի բանակցությունների միջոցով հարցը լուծվի, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր հաղորդակցության ուղիները բաց են բոլորի հետ. «Բայց, որ նա ընդգրկված չէ եւ պահանջ է դնում, որ դիմացինը զինաթափվի եւ նոր խոսի, ինքը նույնպես պետք է վայր դնի իր լիազորությունները, զինաթափվի եւ մեր պահանջատեր քաղաքացիների օրակարգի վրա կենտրոնանա»: Ըստ պարոն Հովհաննիսյանի, այսօրվա վիճակը շարունակությունն է հինգ տարի առաջվա, երբ ընտրությունները կեղծվեցին եւ չունեցան արդար լուծում:

Թե ինչպիսի լուծում է տեսնում, «Ժառանգության» առաջնորդն ասաց, որ ժողովուրդը շարունակելու է զորակցել «մեր եղբայրներին, որոնք ներկայացնում են քաղաքացիների մեծամասնության տեսակետը, իսկ իշխանությունը պետք է վայր դնի իր լիազորությունը եւ հավասարը հավասարի հետ խոսի այդ տղաների հետ»:

Պարոն Հովհաննիսյանի համոզմամբ. «Այդ տղաները հակաահաբեկիչ են:Տղաները ազատ են արձակել պատանդներին եւ հիմա մեն մենակ են՝ հոսանքը ջուրը անջատված: Համարում եմ, որ իշխանությունն է այսօր ահաբեկիչ եւ քանի չկա լեգիտիմ իշխանություն այս վիճակը լինելու է, պետք է լինեն արտահերթ ընտրություններ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031