Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի զինված խումբը հանձնվեց. միջազգային մամուլի արձագանքները

Օգոստոս 01,2016 12:23

Հուլիսի 17-ից սկսած միջազգային ԶԼՄ-ները ուշադրությամբ հետևում էին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի համայնքում տեղակայված ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումից հետո տեղի ունեցող իրադարձություններին։ Աշխարհի հանրահայտ ԶԼՄ-ները երեկ արձանագրեցին, որ ՊՊԾ գունդը գրաված զինված խումբը վայր դրեց զենքերն ու հանձնվեց ՀՀ իշխանություններին։

Բրիտանական հանրահայտ The Independent-ը նշում է, որ հուլիսի 17-ից Էրեբունիում ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի 20 անդամ վայր դրեց զենքերն ու հանձնվեց ՀՀ իշխանություններին։ Պարբերականն անդրադարձել է նաև տեղի ունեցածի պատճառներին, նշել հուլիսի 17-ից ի վեր տեղի ունեցածը ու անդրադարձել հուլիսի 29-ին ցուցարարների և ոստիկանների միջև բախումներին, որի հետևանքով շուրջ 60 մարդ ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Մեկ այլ հանրահայտ լրատվամիջոց՝ BBC-ն, ևս արձանագրում է, որ հուլիսի 17-ից զինված գործողություններ իրականացնող խումբը վերջիվերջո որոշում կայացրեց վայր դնել զենքերն ու հանձնվել ՀՀ իշխանություններին։ Լրատվամիջոցն անդրադարձել է նաև շաբաթ օրն սպանված ոստիկանության աշխատակցին՝ նշելով, որ դեպքը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ՀՀ իշխանությունները վերջնագիր ներկայացրին զինված խմբին։

Fox news-ի կատարած անդրադարձն ավելի հակիրճ է, որտեղ նշվում է, որ զինված խումբը վայր դրեց զենքերը։ Հուլիսի 17-ին մեկնարկած նրանց գործողությունների հետևանքով զոհվեց 2 ոստիկան։ Բացի այդ ՊՊԾ գնդի գրավումը Երևանում բողոքի ակցիաների պատճառ հանդիսացավ, որի ժամանակ տեղի ունեցան նաև անկարգություններ։

Al jazeera-ի հրապարակած հոդվածում նշվում է, որ երեկ Երևանում ավարտվեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը։ Նշվում է, որ գործողության սկզբում ոստիկանության շենքը գրաված զինված անձանց թիվն ավելի շատ էր, բայց երկու շաբաթ տևած լարված իրավիճակի ընթացքում մի քանի հոգի վիրավորվեց և տեղափոխվեց հիվանդանոց։ Լրատվամիջոցի թղթակիցը Երևանից հաղորդել է, որ զինված խմբի՝ հանձնվելու մասին որոշումից հետո էլ, մի շարք մարդիկ շարունակելու են իրենց պայքարը, իսկ խմբի անդամները կշարունակի պայքարը արդեն որպես ռազմագերիներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031