Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանը չհայտարարված այցով եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Օգոստոս 04,2016 20:10

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր կատարել է չհայտարարված այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Այցի շրջանակներում Պաշտպանն առանձին հանդիպումներ է ունեցել Արմեն Մարտիրոսյանի,Դավիթ Սանասարյանի, Անդրիաս Ղուկասյանի եւ Արայիկ Խանդոյանի հետ:

Պաշտպանի այցի նպատակն է ուսումնասիրել նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման վիճակը: Առանձնազրույցների արդյունքներով համապատասխան գրություններ են ուղարկվելու նախաքննության մարմիններին: Ա. Մարտիրոսյանը, Դ.Սանասարյանը, Ա.Ղուկասյանը եւ Ա.Խանդոյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի վերաբերմունքի, պահման պայմանների կամ բուժօգնության կազմակերպման առնչությամբ բողոքներ չեն ներկայացրել։

Քրեակատարողական հիմնարկներ եւ ազատությունից զրկման մյուս վայրեր չհայտարարված մոնիտորինգային այցելությունները այսուհետ  կրելու են շարունակական բնույթ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031